Լաթաքիայում հրթիռակոծության հետևանքով 7 մարդ է տուժել

01:49 • 18.09.18

Նախնական տվյալներով՝ սիրիական Լաթաքիա քաղաքում հրթիռակոծության հետևանքով վիրավորումներ է ստացել 7 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ մարդու իրավունքների հարցերով սիրիական ցանցի ղեկավար Ահմադ Քազեմին հղումով

«Մեր տվյալներով՝ յոթ վիրավոր այս պահի դրությամբ արդեն գտնվում է Թիշրինի հիվանդանոցում»,- հայտնել է Քազեմը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Լաթաքիայի վրա կատարված հրթիռային հարձակումը, որն իրագործվել էր ծովից:

Քաղատեղյակ աղբյուրի տվյալներոց՝ հրթիռակոծման են ենթարկվել կենցաղային քիմիայի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական ընկերությունը, Սակուբիայի էլեկտրակայանն ու ալյումինի արտադրությամբ զբաղվող գործարանը: