ԱՄՆ-ն 2019թ. ռեկորդային քիչ քանակությամբ փախստական կընդունի. Մայք Պոմպեո

12:52 • 18.09.18

ԱՄՆ-ն հաջորդ տարի միայն 30.000 փախստականի թույլ կտա մուտք գործել երկիր, ինչը կլինի անցած տարվա ցուցանիշից մեկ երրորդով պակաս ու ռեկորդային ցուցանիշ կլինի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է The Guardian-ը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ երբ Դոնալդ Թրամփը ստանձնեց նախագահի պաշտոնը, ԱՄՆ-ն պատրաստ էր ամեն տարի ընդունել 110.000 փախստական: Թրամփն այդ թիվը նվազեցրեց 45.000-ի, բայց փաստացիորեն շատ ավելի քիչ փախստականների է թույլ տվել երկիր մտնել:

Հայտարարելով թվի նվազման մասին՝ Պոմպեոն նշել է, որ փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմող ավելի քան 800.000 անձ արդեն ԱՄՆ-ում է և սպասում է իրենց դիմումների վերաբերյալ պատասխաններին: