«Լույս» դաշինքի հանրահավաքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (տեսանյութ)

17:54 • 19.09.18

Գարեգին Նժդեհի հրապարակում անցկացվում է «Լույս» դաշինքի հանրահավաքը:

Tert.am-ի հետ զրույցում դաշինքի ավագանու ցուցակի 4-րդ համար Անի Սամսոնյանն ասաց, որ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ «Լույս» դաշինքը առավոտվանից քայլերթ է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում, իսկ երեկոյան նախատեսված հանրահավաքում «Լույսը» կամփոփի քարոզարշավը և շենգավիթցիներին կներկայացնի նախընտրական ծրագիրը:

Անի Սամսոնյանի խոսքով՝ հանրահավաքին նաև հնչելու են քաղաքական կարևոր ուղերձներ: