Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել

17:50 • 19.09.18

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Նիժնի Նովգորոդի մարզում ՄիԳ 31 կործանիչ է կործանվել:

Ինչպես նշում է Russia Today-ը,  դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 15:30-ին՝ պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ:

Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառը եղել է կործանիչի տեխնիկական անսարքությունը:

Ռազմական գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ երկու օդաչուն էլ ինքնանետման միջոցով փրկվել են:

Հայտնի է, որ կործանիչն ընկել է անմարդաբնակ վայրում՝ որևէ ավերածություն չառաջացնելով: