ՌԴ-ն ու Չինաստանը դասվել են ԱՄՆ-ի կիբերանվտանգությանը սպառնացող հիմնական վտանգների շարքին
Կիբերանվտանգության վերաբերյալ Պենտագոնի ներկայացրած նոր մարտավարության մեջ Չինաստանը, Ռուսաստանն ու մի շարք այլ երկրներ ներկայացված են որպես կիբերտարածությունում ԱՄՆ-ի համար հիմնական սպառնալիք ներկայացնող վտանգներ, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ը բախվում է «վնասակար կիբերակտիվության» տեսքով «անմիջական ու անընդունելի վտանգների» և «ներքաշված է Չինաստանի ու Ռուսաստանի հետ երկարատև ռազմավարական մրցակցության մեջ»:
Նշվում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի դեմ «կիբերտարածությունում տեղեկատվական օպերացիաներ» է իրականացրել, իսկ Չինաստանը մեղադրվում է կառավարությունից ու մասնավոր ընկերություններից կարևոր տվյալների գողության համար:
Համաձայն ներկայացված փաստաթղթի՝ ԱՄՆ-ի համար վտանգ ներկայացնող պետությունների շարքին են դասվել նաև Իրանն ու Հյուսիային Կորեան:










