Ավարտվել է 3-րդ միջկորեական գագաթնաժողովը. ԿԺԴՀ-ն ու Հրվ. Կորեան ռազմական ոլորտում համաձայնագիր են կնքել

07:44 • 19.09.18

Հարավային և Հյուսիսային Կորեաների առաջնորդներն ավարտել են բանակցությունների երկրորդ փուլը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Հարավային Կորեայի վարչակազմի ներկայացուցչին հղումով:

«Դեմ առ դեմ» ձևաչափով անցկացված բանակցությունները սկսվել են տեղական ժամանակով ժամը 10:00-ին (երևանյան ժամանակով 05:00-ին) և ավարտվել ժամը 11:10-ին:

Հաղորդվում է, որ Փհենյանում անցկացված երրորդ միջկորեական գագաթնաժողովի արդյունքներով ԿԺԴՀ-ն ու Հարավային Կորեան ռազմական ոլորտում համաձայնագիր են կնքել:

Փաստաթուղթը առաջնորդների ներկայությամբ ստորագրել են Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սոն Յոն Մուն և ԿԺԴՀ-ի ժողովրդական զինված ուժերի նախարար Նո Գվան Չխոլը: