Փհենյանում մեկնարկել է միջկորեական բանակցությունների երկրորդ փուլը

05:57 • 19.09.18

Փհենյանում մեկնարկել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է РИА Новости-ն:

Ինչպես նշվում է, սեպտեմբերի 19-ին մեկնարկել է միջկորեական բանակցությունների երկրորդ օրը: Կորեայի Հանրապետության և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված «Պեկհվավոն» նստավայրում, որտեղ էլ իր այցի ընթացքում բնակվում է հարավկորեացի նախագահը:

Ինչպես նշել է Հարավայի Կորեայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչներից մեկը. առայժմ դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն բանակցությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը սեպտեմբերի 18-ին առաջին անգամ ժամանել է Փհենյան, որպեսզի բանակցի իր հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ընի հետ: Եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում Հարավային Կորեայի նախագահը երկու անգամ կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ՝ քննարկելով հարաբերությունների հետագա բարելավման, Կորեական թերակղզում ռազմական լարվածության թուլացման, ապամիջուկայնացման և ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև երկխոսության զարգացման հարցերը: