Բուֆերային գոտիների ստեղծում, միջուկային փորձարկումների սառեցում. ինչ են պայմանավորվել Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդները Փհենյանում

10:14 • 19.09.18

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ու նրա հարավկորեացի գործընկեր Մուն Չժե Ինը Փհենյանում կայացած բանակցությունների շրջանակում եկել են մի շարք կարևոր համաձայնությունների:

Մասնավորապես՝ Կիմ Չեն Ընը համաձայնել է միջազգային դիտորդներին թույլ տալ հետևել՝ ինչպես են ընթանում հրթիռային կայանների ապամոնտաժման աշխատանքները: Բացի այդ, նա համաձայնել է սառեցնել միջուկային և հրթիռային փորձարկումների ծրագիրը, ինչպես նաև պարտավորվել է Հարավային Կորեայի հետ հարաբերությունների հետագա բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Հարավի և Հյուսիսի ղեկավարները համակարծիք են այն հարցի շուրջ, որ Կորեական թերակղզին պետք է լինի ապամիջուկայնացված, խաղաղ երկիր՝ առանց միջուկային սպառնալիքների:

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են բուֆերային գոտիներ ստեղծել ցամաքային և ջրային  սահմաններին՝ այդպիսով նվազեցնելով ռազմական լարվածությունը:

Աղբյուրը հավելում է, որ Սեուլն ու Փհենյանը պատրաստվում են նաև մինչ դեկտեմբեր  ապառազմականացված գոտուց հեռացնել 11 պահակակետերը, ստեղծել համատեղ զինվորական հանձնաժողով, որի նպատակը կլինի Կորեական թերակղզում ռազմական գործողությունների կանխումը:

Հատկանշական է, որ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պայմանավորվել են համատեղ դիմում ներկայացնել՝ 2032թ. կայանալիք Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքը ստանալու համար:

 

Moon and Kim pose for photographs after signing a joint statement in Pyongyang on Wednesday

A joint statement says the two Koreas agreed to establish buffer zones along their land and sea borders to reduce military tensions and prevent accidental clashes

Kim gave the South Korean president an exceedingly warm welcome on Tuesday. The two leaders are seen during a parade in Pyongyang after Moon's arrival in the North Korean capital 

After the pair hugged at the airport they travelled by an open-top car through crowds of cheering North Koreans waving 'reunification' banners and bouquets of flowers

South Korean President Moon Jae-in, left, toasts with North Korean leader Kim Jong-un and his wife Ri Sol Ju during a welcome banquet in Pyongyang

Moon is seeking to reboot stalled denuclearization talks between North Korea and the United States

Moon signs a guest book as North Korean leader  before his summit with Kim at the Workers' Party of Korea headquarters

South Korean President Moon Jae-in and North Korean leader Kim Jong Un, right, wave during a welcoming ceremony at Sunan International Airport

A big screen shows a picture of both Korean leaders holding their hands aloft during an art performance by Samjiyon Orchestra