Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:06 • 19.09.18

Ինչու է Նիկոլ Փաշինյանն այդպես մտահոգված, նրա բոլոր հանրահավաքների կեսն իմ թեմայով են, ասել է Ռոբերտ Քոչարյանը Коммерсантъ-ին տված հարցազրույցում:

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդպես մտահոգված, նրա բոլոր հանրահավաքների կեսն իմ թեմայով են: Ո՞րտեղից նման անհանգստություն, եթե հանձին Քոչարյանի չկա քաղաքական գործոն: Ի՞նչ է տեղի ունենում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողի դիտարկմանն ի պատասխան, որ Նիկոլ Փաշինյանը նրան «քաղաքական դիակ» է անվանել:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր խելամիտ մարդ հասկանում է, թե որն է պատասխանը: Կարծում եմ՝ նրան շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները: Եվ հասարակության զգալի մասը հասկանում է, որ կարող է դա ևս մեկ անգամ անել: Ամենագլխավորն այն չէ, թե ինչ է եղել անցյալում, այլ այն, թե դու ինչ կարող ես անել ապագայում: Ի՞նչ ենք մենք այսօր ստացել: Հասարակության բաժանում սպիտակների և սևերի: Վախեցրել են ոչ միայն սեփական, այլև արտասահմանյան ներդրողներին: Բազային սննդամթերքի գների կտրուկ աճ, պարզ տնտեսական քաղաքականության լիարժեք բացակայություն: Ոչ ոք չգիտի, թե ինչ է կառավարության նոր անդամների գլխում: Դա նշանակում է անորոշություն, իսկ անորոշությունից գումարները փախչում են: Դա դրա լիարժեք հակառակն է նրա, ինչ կար իմ ժամանակ: Եվ ամբողջապես հակառակն է նրա, թե ինչպես են մարդիկ պատկերացնում իմ նախագահությունը՝ հստակություն, կանխատեսելիություն, կարգ, տնտեսական աճ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: