«Վանաձոր» ՔԿՀ-ում կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս

13:35 • 19.09.18

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 18-ին կազմակերպվեց մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, ինչին դատապարտյալները մասնակցեցին մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ: Նրանց խոսքով՝ նմանատիպ միջոցառումները փոխանցում են դրական լիցքեր, ապահովում են ոչ միայն իրենց զբաղվածությունը, այլև նպաստում են առողջ ապրելակերպին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում միտված են այսպիսի միջոցառումներն ավելի հաճախակի դարձնել. այս ճանապարհով դատապարտյալին հնարավորություն է տրվում վերագնահատել սեփական անձի արժեհամակարգը և կարգավորել սոցիալական վարքը: