Արծվաշենցիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ (տեսանյութ)
26 տարի առաջ՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի էքսկլավից՝ հայկական տարածքից տեղահանված արծվաշենցիները փոխհատուցում են պահանջում. այսօր նրանք կառավարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Արծվաշենցին տեղեկացրեց, որ իրենց՝ տարիներ ի վեր եղած խնդիրները ընդհանրապես չեն լուծվել:
Նշենք, որ 2009 թվականին եղել է 6 միլիարդի չափով փոխհատուցում տալու մասին կառավարության որոշում, սակայն 2011-ին տրվել է դրա տասը տոկոսը. մասնակի փոխհատուցում է տրվել՝ ամեն շնչին 360 հազար դրամ գումարի չափով:
«Մենք հայրենիք ենք կորցրել, 5000 հեկտար տարածք ենք կորցրել, գերեզմաններ, բայց 26 տարի շարունակ, ելնելով Հայաստանի վիճակից, խնդրագրերով փորձել ենք խնդիրը կարգավորել»,- լրագրողներին տեղեկացրեց արծվաշենցի տղամարդը, ով «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահն է։










