Թունավոր մեդուզաները ողողել են Իտալիայի ափերը
Թունավոր կուբամեդուզաները, որոնք արտաքինից զանգակ են հիշեցնում, ողողել են իտալական Ապուլիա մարզի ափերը, գրում է РИА Новости-ն՝ Ambienteambienti-ն հղումով:
Նշվում է, որ Ատլանտիկ օվկիանոսում բնակվող թունավոր մեդուզաների այս տեսակը հունիսի սկզբից հաճախ է նկատվում Ադրիատիկ ծովում՝ Իտալիայի ափերի մոտ, ինչը կարող է պայմանավորված լինել դրանց թրթուրներով սնվող ձկների քանակի նվազմամբ ու մեդուզաների քանակի ավելացմամբ:
Կենսաբան Լուկրեցիա Չիլենտիի խոսքով՝ մեդուզաներն ափին են մոտենում ծովափի արհեստական լուսավորման պատճառով, ուստի դրանցից խուսափելու համար զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում չլողալ գիշերային ժամերին:
Մեդուզայի թույնը շատ վտանգավոր է և կարող է մահացու լինել մարդու համար, ուստի խայթոցի դեպքում հարկավոր անմիջապես մշակել վնասված հատվածը տաք ջրով ու ամոնիակով և դիմել մոտակա բուժհաստատություն:










