Փենսիլվանիայի ծերանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր
ԱՄՆ-ի Փեսիլվանիա նահանգի Ուեսթ Չեսթեր քաղաքում գտնվող ծերանոցում հրաձգություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է NBC-ն, անհայտ անձը կրակ է բացել ծերանոցում, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից մինչ ոստիկանության գալը:
Այս պահի դրությամբ ծերանոցում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները, բժիշկներն ու ոստիկանները: Հանցագործի որոնումները շարունակվում են:










