Վատիկանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց
Վատիկանից ոչ հեռու մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, հաղորդում է իտալական Rainews24 հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, դեպի Սուրբ Պետրոսի հրապարակ տանող Via della Conciliazione փողոցի խաչմերուկում:
Նախնական տվյալներով՝ անձրևից հետո խոնավ փողոցի պատճառով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչն էլ դարձել է վրաերթի պատճառ:
Միջադեպի հետևանքով տուժել է 5 մարդ: Տուժածները բոլորը մի ընտանիքի անդամներ են և հանդիսանում են Լեհաստանի քաղաքացիներ: Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել և օգնություն է ցուցաբերել տուժածներին:










