Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ՝ դառնալով այդ պաշտոնում ամենաերկար կառավարած ղեկավարը
Սինձո Աբեն երրորդ անգամ է վերընտրվել Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնում, ինչի արդյունքում պահպանել է երկրի վարչապետի ու կառավարության ղեկավարի պաշտոնը:
Ինչպես նշում է The Guardian-ը, իշխող կուսակցության՝ քվեարկությանը մասնակցած 810 անդամների մեծ մասն իր ձայնը տվել է գործող վարչապետին: Ընդհանուր առմամբ, Աբեի օգտին է քվեարկել 553 մարդ:
Աղբյուրը նկատում է, որ ինչպես և վեց տարի առաջ, այս անգամ ևս Աբեի մրցակիցը եղել է Սիգերու Իսիբան, որը Ճապոնիայում հայտնի քաղաքական գործիչ է, նախկինում զբաղեցրել է պաշտպանության, գյուղատնտեսության, շրջանների զարգացման հարցերով նախարարների պաշտոնները:
Հայտնի է, որ Աբեն պաշտոնավարելու է մինչ 2021թ.: Այժմ նա դարձել երկրում ամենաերկար ղեկավարած վարչապետը:










