Ավտովթար Երևանում. բախվել են Tavris, Mercedes և ВАЗ 2121 ավտոմեքենաները. shamshyan.com
Սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, ժամը 10:40-ի սահմաններում բախվել են 38-ամյա Նորայր Խաչատրյանի վարած Tavris մակնիշի 658 MM 63 համարանիշի, 26-ամյա Գևորգ Մխոյանի վարած Mercedes մակնիշի 35 TG 810 համարանիշի և 46-ամյա Լեռնիկ Եսայանի վարած ВАЗ 2121 մակնիշի 17 ՏQ 777 համարանիշի ավտոմեքենաները:
Տեղում շտապօգնության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել ВАЗ 2121-ի ուղևոր, 69-ամյա Ռոզա Բալդրյանին, ում ինքնազգացողությունը վատացել էր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:










