Ճապոնիայում առցանց բորսայից 60 միլիոն դոլարի թվային արժույթ է գողացվել

10:18 • 20.09.18

Ճապոնական Tech Bureau Corp առցանց բորսայից գողացվել է մի քանի տեսակի թվային արժույթ, այդ թվում՝ բիթքոին: Ընդհանուր առմամբ, հասցվել է մոտ 60 միլիոն դոլարի վնաս, հայտնում է Kyodo-ն:

Kyodo-ի տվյալներով՝ առցանց բորսան հաքերային հարձակման միջոցով անցած ուրբաթ է կոտրվել: Ընդ որում՝ բորսայի ներկայացուցիչները գողության փաստը պարզել են կատարվածից միայն 4 օր հետո:

Հաղորդվում է, որ հաքերային հարձակումը տևել է մոտ երկու ժամ: Այդ ընթացքում նրանք կարողացել են հափշտակել թվային արժույթի մի քանի տեսակ: Դրանց մեծ մասը՝ մոտ 40 միլիոն դոլարը պահվում էր որպես բորսայի հաճախորդների ավանդ: