Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդին
Թուրքիայում սպանվել է խոշոր ադրբեջանցի գործարար, Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար Իլյաս Իսմայիլովի որդին՝ Իթիմաթ Իսմայիլովը, գրում է «Սաբահ» պարբերականը։
Հայտնի է, որ գործարարը զինված հարձակման է ենթարվկել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ֆլորյա թաղամասում՝ իր իսկ գրասենյակում։
Նշվում է, որ սպանության համար կասկածվում է ադրբեջանցի նախկին ոստիկանապետ, այժմ գործարար Գյոզալ Դամիրովը։ Հայտնի է, որ նրա ու մահացածի միջև լուրջ վեճ է եղել սպանությունից առաջ։
Կասկածյալին հայտնաբերել ու ձերբակալել են զինված հարձակումից երեք ժամ անց՝ Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում։
Սպանության գլխավոր կասկածյալ Դամիրովը 1990-ական թվականներին Ադրբեջանում նշանակվել է ոստիկանապետի պաշտոնում:
Հայտնի է, որ նա Բաքվում սառնարանների գործարան ունի:










