Տեխասում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոմեքենաների վրա. կան տուժածներ
ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Բենդ շրջանում թեթև շարժիչով ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով ABC 13-ին, ընկնելիս այն վնասել է առնվազն չորս մեքենա:
Ինքնաթիռի կործանման հետևանքով վնասվածք է ստացել մի քանի մարդ, սակայն տուժածների հստակ թիվն առայժմ հայտնի չէ: Օդաչուի վիճակի մասին նույնպես որևէ տեղեկություն դեռ չի հաղորդվել: Այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները:
Միջադեպի հետևանքով ոստիկանությունը փակել է մոտակա փողոցները: Հայտնի է, որ ինքնաթիռի կործանման պատճառով վնասվել են նաև հոսանքատար մալուխներ, ինչի արդյունքում ավելի քան 4000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:










