Թրամփը ՕՊԵԿ-ից պահանջել է անհապաղ նվազեցնել նավթի գները

17:21 • 20.09.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) «անհապաղ իջեցնել նավթի գները»: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Մենք պաշտպանում ենք Մերձավոր Արևելքի երկրները: Նրանք առանց մեզ երկար չեն լինի անվտանգության մեջ, և, չնայած դրան, նրանք շարունակում են հասնել նավթի գների բարձրացման: Մենք դա կհիշենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին Միջազգային էներգետիկ գործակալությունը հնարավոր է համարել, որ Վենեսուելայից և Իրանից նավթի արդյունահանման և արտահանման ծավալների անկման պատճառով, նավթի գները կարող են մեկ բարելի համար 80 դոլարից ավելի բարձրանալ: