ԱՄՆ-ը պատրաստ է փոխել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ձևաչափը

01:59 • 20.09.18

ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են նոր բանակցություններ անցկացնել Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ, որպեսզի փոխեն Վաշինգտոնի և Փհենյանի հարաբերությունները: Այս մասին, ինչպես գրում է Life.ru-ն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Պոմպեոն ողջունել  Հարավային և Հյուսիսային Կորեաների առաջնորների միջև կնքված համաձայնագիրը՝ նշելով, որ այդ փաստաթուղթը նոր հնարավորություններ է ընձեռնում ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների ձևաչափը փոխելու համար:

Պետքարտուղարի խոսքով՝ իրենք արդեն ծրագրել են մի քանի հանդիպում հյուսիսկորեական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Օրինակ՝ Պոմպեոն Նյու Յորք է հրավիրել Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոյին՝ երկկողմ հանդիպում անցկացնելու նպատակով: