ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (տեսանյութ)
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի մոտակայքում «Amtrak» ընկերության ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային:
Ինչպես հաղորդում է «Известия»-ն՝ հղում անելով ABC հեռուստաալիքին, Բախման պահին գնացքում եղել է 71 ուղևոր: Տուժածների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվել:
Դեպքի վայրում գնացքների և տրանսպորտային այլ միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ բախման հետևանքով վնասվել են տվյալ հատվածի կոնտակտային հաղորդալարերը:










