Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել Լինն Թրեյսիին

01:25 • 22.09.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան նշանակել, այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Թրամփն առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը, որը կարիերային դիվանագետ է և ներկա պահին զբաղեցնում է ԱՄՆ պետդեպում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը:

Հայտնի է, որ մինչ այդ Թրեյսին զբաղեցրել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը: Բացի այդ, նա նաև եղել է ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնականը և տիրապետում է ռուսերեն լեզվին:

Նշանակումը, սակայն, պետք է դեռևս հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։

Նշենք, որ ներկայում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ռիչարդ Միլսը:

Related image