Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:09 • 22.09.18

Իրանական լրատվամիջոցները հրապարակում են տեսանյութեր, որոնք արվել են Ահվազ քաղաքում և պատկերում են զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կադրերը, գրում է ria.ru-ն:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, անհայտ անձինք կրակ են բացել զորահանդեսի ժամանակ: Մահացել է, ըստ վերջին տվյալների, 10 մարդ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 9 զինծառայող և 1 լրագրող: Պաշտոնատար անձանցից ոչ ոք չի տուժել:


Հաղորդվում է 20 վիրավորի մասին: Նշվում է նաև, որ ոչնչացվել է 2 գրոհային:


Այսօր զորահանդեսներ են անցկացվում Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում: Դրանք նվիրված են Սրբազան պաշտպանության շաբաթվան՝ հիշատակի միջոցառումներ, որոնք նվիրված են 1980-1988 թվականներին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմին: