Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

05:18 • 22.09.18

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատար Ամիկամ Նորկինը երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվա կատարած իր այցի և ռուսական կողմին Սիրիայում կործանված Իլ-20-ի մասին տվյալների փոխանցման արդյուքները: Այս մասին գրում է «Известия»-ն՝ Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությանը հղումով:

Հաղորդվում է, որ «կառավարության ղեկավարը հրամայել է շարունակել մշապես կապի մեջ մնալ Ռուսաստանի հետ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին իսրայելական օդուժի գլխավոր հրամանատար Ամիկամ Նորկինի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա և ռուսական կողմին է փոխանցել Իլ-20-ի կործանման դեպքի առթիվ անցկացրած սեփական հետաքննության արդյունքներն ու նախաթռիչքային տեղեկությունը:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները նշել են, որ «տեղի է ունեցել պրոֆեսիոնալ, բաց ու թափանցիկ զրույց տարբեր հարցերի շուրջ»: