Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների
Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին երկրում քառօրյա սուգ է հայտարարել ի հիշատակ Վիկտորիա լճում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ РИА Новости-ին հղումով:
«Ես որոշել եմ քառօրյա սուգ հայտարարել՝ սկսած այսօրվանից»,- հայտարարել է նախագահը:
Հիշեցնենք, որ նավը խորակվել է հինգշաբթի՝ սեպտեմբերի 20-ին, ափից ոչ շատ հեռու: Միջադեպի հետևանքով զոհվել է 136 մարդ:
Ոստիկանության տվյալներով՝ լաստանավy նախատեսված էր առավելագույնը 100 մարդու և 25 տոննա բեռի համար, մինչդեռ խորտակման պահին նավի վրա եղել է առնվազն 400 մարդ:










