Ոչ թե ընկերներ, այլ եղբայրներ. Զախարովան՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

11:47 • 22.09.18

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ բելառուս գործընկերների մասին արտահայտվելիս պետք է կիրառել ոչ թե գործընկեր կամ ընկեր, այլ եղբայր բառը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


«Եկեք խոսենք այնպես, ինչպես կա: Մենք ունենք շատ սերտ ու հագեցած շփում բելառուս եղբայրների հետ: «Գործընկեր» կամ «ընկեր» բառերը չեն արտահայտում հարցի էությունը»,- նշել է դիվանագետը:


Զախարովան հավելել է, որ Մոսկվայի ու Մինսկի միջև սերտ հարաբերություններն ապացուցվում են գործնականում:


Ավելի վաղ երկու երկրների միջև հարաբերությունները մեկնաբանել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Բելառուսն այնքան ամուր կապեր ունեն, որ նրանք արդեն միմյանց «պահապան հրեշտակներն» են: