Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք (լուսանկար)
Երևանի ավագանու ընտրություններում 2/11 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է կանխվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Քրիստինե Վարդանյան անունով անձը արդեն գրանցված է եղել տվյալ ընտրատեղամասում իր փաստաթղթի համարով:
Հիշեցնենք, որ Ժամը 15:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ: 










