Կրետե կղզում համալսարան է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:51 • 23.09.18

Հերակլիոնում գտնվող Կրետեի համալսարանում հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 28 հրշեջ և 25 հրշեջ մեքենա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ տեղական Cretalive թերթին հղումով:


Հրդեհը բռնկվել է առավոտյան: Դեպքի վայր են ուղարկվել մարտական հաշվարկներ ու ուղղաթիռ՝  գործողությունների համակարգման համար, ինչպես նաև շտապօգնության մեքենաներ:


Նախնական տվյալների համաձայն՝ շենքում մարդ չկա, և ոչ ոք չի տուժել: Շենքի հարևանությամբ գտնվում է ուսանողական հանրակացարանը, սակայն հրդեհն այն չի վնասել:


Հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: