Բաքվում հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)

13:08 • 23.09.18

Բաքվի Քարադաղի շրջանում այսօր հրաբուխ է ժայթքել:


Հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել առավոտյան ժամերի և դեռ շարունակվում է: Այդ մասին հայտնում է Թրենդ գործակալությունը՝ Ադրբեջանի բնապահպանության ու բնական պաշարների նախարարությանը հղումով:

 

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Բաքվում առավոտից հորդառատ անձրևներ են, և սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը Բաքվի հեղեղված փողոցները ցուցադրող լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում իրենջ էջերում ու Բաքվին վերաբերող խմբերում: