Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը մահացել է օդանավում կերած սենդվիչի պատճառով

15:17 • 23.09.18

Բրիտանացի միլիոնատիրոջ 15-ամյա դուստրը մահացել է Լոնդոն-Նիցցա չվերթի ժամանակ՝ օդանավում կերած սենդվիչի պատճառով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել British Airways-ի չվերթի ժամանակ:

Հայտնի է, որ Նատաշա Էդնան Լապերուսը Հիթրոու օդանավակայանի խանութներից մեկից գնել է  արտիճուկով, ձիթապտղով բագետ, որն ուտելուց հետո ուշագնաց է եղել օդանավում:

Հայտնի է, որ դպրոցականն ուշադիր զննել է գնած սենդվիչը, որպեսզի դրանում ալերգեններ չլինեն, սակայն աղջիկը չի իմացել, որ հացի բաղադրության մեջ քունջութի սերմեր են եղել:

Ուտելուց հետո Նատաշայի մաշկին կարմիր կետեր են առաջացել: Դա տեսնելով՝ հայրը նրան EpiPens-ի մի քանի ներարկում է արել, սակայն ապարդյուն: Նրա սիրտը կանգ է առել, ու աղջիկը մահացել է:

Հանգուցյալի հայրը՝ Wow Toys ընկերության հիմնադիր Նադիմ Էդնան Լապերուսը, նշել է, որ ողբերգական դեպքն անպայման պետք է հետաքննվի:

 

Natasha Ednan-Laperouse bought the artichoke, olive and tapenade baguette from a shop at Heathrow Terminal 5

Nadim Ednan-Laperouse started WOW toys, and has recent recipient of an MBE for his service to industry

Nadim Ednan-Laperouse with wife Tanya and son Alex