Սանկտ Պետերբուրգում կինը երեխա է լույս աշխարհ բերել մետրոյում
Սանկտ Պետերբուրգի «Տեխնոլոգիական ինստիտուտ» մետրոկայարանում երեխա է լույս աշխարհ եկել: Ծննդաբերող կնոջն օգնել են կայարանի աշխատակիցները, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ քաղաքի մետրոպոլիտենին հղումով:
Երեխան ծնվել է երևանյան ժամանակով ժամը 14.45-ին:
Այժմ մայրն ու երեխան հիվանդանոցում են, նրանց հետ ամեն ինչ կարգին է:
Ինչպես հայտնել են մետրոպոլիտենից, սա ավելի քան կեսդարյա պատմության մեջ առաջին երեխան է, որը լույս աշխարհ է եկել Սանկտ Պետերբուրգի մետրոյում:










