Ամերիկյան բանտ ուղարկված բանանի արկղերում մոտ 18 մլն դոլարի կոկաին է հայտնաբերվել

11:25 • 24.09.18

ԱՄՆ Տեխաս նահանգի քրեական արդարադատության վարչությունը հայտնել է, որ նահանգի բանտերից մեկն ուղարկված բանանի արկղերում մոտ 18 մլն դոլար արժողությամբ կոկաին է հայտնաբերվել:

Ինչպես նշում է The Guardian-ը, բանանի արկղերից որոշները տարօրինակ են թվացել բանտի աշխատակիցներին, որոնք որոշել են բացել դրանք և ուսումնասիրել:

Որքան մեծ է եղել նրանց զարմանքը, երբ բանանների տակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ:

Ընդհանուր առմամբ, բանանի 45 արկղում հայտնաբերվել է կոկաինով լի 540 տոպրակ՝ 17.820.000 դոլար արժողությամբ:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: