Airbus-ը Բիրմինգհեմի օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի օդանավակայանում տեսանյութով նկարահանել են Air France ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռի վտանգավոր վայրէջքի փորձը, գրում է korrespondent.net-ը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավը փորձում վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում։ Տեսանյութը YouTube-ում մի քանի օրվա ընթացքում արդեն դիտվել է ավելի քան 320 000 անգամ:
Տեսանյութի հեղինակը ականատես Ջերեմի Ջոնսն է։ Նա պատմել է, որ ինքնաթիռն ուժեղ տատանվում էր օդանավակայանին մոտենալու ընթացքում և հակառակ կողմ էր թեքում։ Արդյունքում օդանավը չի կարողացել վայրէջք կատարել և ստիպված է եղել բարձրություն հավաքել։
Հաղորդվում է, որ այդ օրը քամու ուժգնությունը եղել է վայրկյանում 19,5 մետր։










