Կուբայում բեռնատարի վթարի հետևանքով 36 մարդ է տուժել, այդ թվում՝ 11 երեխա
Կուբայում բեռնատարը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով տուժել է 36 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Cubadebate պորտալին:
Պորտալի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Կուբայի արևմտյան հատվածում գտնվող Պինար դել Ռիո նահանգի Կոնսոլասիոն դել Սուր քաղաքում: Հաղորդվում է, որ բեռնատարը, որում եղել է 40 մարդ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու վթարի ենթարկվել:
Վթարի հետրանքով տուժել է 36 մարդ՝ 25 մեծահասակ և 11 երեխա:










