Կամչատկայի ափերի մոտ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

04:08 • 24.09.18

Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի ափերի մոտ սեյսմոլոգները 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։

Ինչպես հաղորդել է ծառայության ներկայացուցչը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի առավոտյան (տեղական ժամանակով): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ավելի քան 40 կմ խորության վրա՝ Ուստ-Կամչատսկ ավանից 142 կմ հարավ:

Հաղորդվում է, որ շրջանի բնակելի վայրերում ստորգետնյա ցնցումները չեն զգացվել: