Վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում

14:37 • 24.09.18

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում է նշանակվել Հայկակ Արշամյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հիմնադրամի մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը:

Հայկակ Արշամյանը որպես ծրագրերի համակարգող է աշխատել Երևանի մամուլի ակումբում, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում։ Նա աշխատել է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունում, իսկ 2018 թ. հուլիսի 2-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի խորհրդական: 


Հուլիսի 5-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ Արա Վարդանյանը դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Հուլիսի 9-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը Հանրապետության նախագահին էր ներկայացրել իր հրաժարականի դիմումը, որը ՀՀ նախագահն ընդունել էր։