ԱՄՆ-ում կամրջի փլուզման հետևանքով բեռնատար գնացքը գետն է ընկել (լուսանկարներ, տեսանյութ)

08:02 • 24.09.18

ԱՄՆ Այովա նահանգում գետի վրայով անցնող փայտյա երկաթգծային կամրջի փլուզման հետևանքով բեռնատար գնացքն ընկել է գետը:

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում՝ Էլթոն քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով գնացքի մոտ 20 վագոն ջրում է հայտնվել: Նշվում է, որ գնացքը ավազ ու սոյայի յուղ էր տեղափոխում, ուստի վնասակար նյութերով ջրի թունավորման վտանգ չի սպառնում:

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ կամրջի փլուզման ու գնացքի վթարի հետևանքով տուժածներ չկան: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը տեղատարափ անձրևներն ու ջրհեղեղներն են, որոնք վերջերս տեղի են ունեցել այդ տարածաշրջանում:

Image result for Train Derails in NW Iowa, Dumping Sand, Railcars Into River

Image result for iowa freight train collapsed into the river due to the collapse of the bridge

Image result for iowa freight train collapsed into the river due to the collapse of the bridge