Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24.09.18

Լիբանանի նախագահ Միշել Աունը Le Figaro թերթին տված հարցազրույցում մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար:


«Մերձավոր Արևելքում Իսրայելը ձգտում է պառակտել տարածաշրջանը հասարակական-դավանանքային միավորների»,- ասել է Աունը:


Լիբանանի նախագահը նաև ընդգծել է, որ ներկայում հենց Իսրայելն է սպառնալիք ներկայացնում Լիբանանի համար, հարձակում է գործում ինքնավարության դեմ և շարունակում է խախտել պաղեստինցիների իրավունքները:


Միևնույն ժամանակ, հարցին, թե կարող է արդյոք Լիբանանի հարավն օգտագործվել Իրանի ու Իսրայելի միջև դիմակայության համար, լիբանանցի նախագահը բացասական պատասխան է տվել:


Նա նաև դիմել է Եվրոպային՝ կոչ անելով աջակցել Լիբանանին իրենց տներ սիրիացիների անվտանգ վերադարձի ապահովման հարցում և ավելացնել ՄԱԿ-ի Մերձարևելյան գործակալության բյուջե կատարվող վճարները՝ պաղեստինցի փախստականների օգնության համար:


Լիբանանն ու Իսրայելը չունեն դիվանագիտական հարաբերություններ՝ տարածքային վեճի պատճառով: Իսրայելում Լիբանանը համարվում է թշնամական պետություն: