Մադուրոյի դեմ մահափորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել

03:48 • 24.09.18

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի գործով երեք նոր կասկածյալ է ձերբակալվել: Այս մասին, ինչպես հաղորդում է Telesur հեռուստաալիքը, հայտարարել է Վենեսուելայի կապի ու տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:

Ռոդրիգեսի խոսքով՝ Վենեսուելայում շարունակվում են երկու կասկածյալի որոնումներ, որոնք նախագահի դեմ կազմակերպված մահափորձի ձախողումից հետո թաքնվում են «Քահանա» և «Լատինո» մականունների տակ:

Ավելի վաղ իրավապահ մարմինները ձերբակալել են մահափորձի կազմակերպիչներ Հենրիբերտ Ռիվասին, Անխել Լիսբետ Էսպոսիտային և նախկին գնդապետ Ռամոն Վելասկոյին՝ «Կորոկորո» մականունով: