Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որ մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը. Հ. Մարության

14:18 • 24.09.18

Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով հաղթած «Իմ քայլը» դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Սիրելի' հայրենակիցներ ջան, սիրելի' երևանցիներ ջան, հարազատնե'ր ջան, այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ»-գրել է Հայկ Մարությանը: 

Հիշեցնենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքները։ Քվեները բաշխվել են հետևյալ կերպ.


«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք – 294 109 ձայն կամ 81.05%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 25 219 ձայն կամ 6.95%
«Լույս» կուսակցությունների դաշինք – 18 112 ձայն կամ 4.99%
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 5 882 ձայն կամ 1.62%
«Երկիր Ծիրանի» կուսակցություն –5 059 ձայն կամ 1.39%
«Օրինաց երկիր» կուսակցություն – 3948 ձայն կամ 1.09%
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինք – 2 985 ձայն կամ 0.82%
«Ժառանգություն» կուսակցություն – 2709 ձայն կամ 0.75%
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք - 2 502 ձայն կամ 0.69%
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն –799 ձայն կամ 0.22
«Ռեֆորմիստներ» կուսակցություն – 792 ձայն կամ 0.22%
Հայք (Հայկազուններ) կուսակցություն – 692 ձայն կամ 0.19%
Անճշտությունների չափը՝ 62