Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի վերջնամասում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել ջրանցքը

08:49 • 24.09.18

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի վերջնամասում ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին և ընկել ձորը, առկա է գազի արտահոսք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ի., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և գլխիվայր շրջվել ջրանցքը: Գազատար խողովակը վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է արտահոսք:


Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Ի.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցների դեպքի վայր հասնելը:


Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: