Ջերմ և առանց վիզայի. ռուսական պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել նոյեմբերին այցելել Հայաստան

22:34 • 25.09.18

Ռուսական «Аргументы и факты» շաբաթաթերթը նյութ է հրապարակել՝ խորհուրդ տալով ընթերցողներին, թե ինչ վայր կարելի է ընտրել նոյեմբերյան արձակուրդների և ուղևորությունների համար:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, Ռուսաստանի Դաշնության տարածքում և արտասահմանյան այլ ուղղությունների շարքում շաբաթաթերթը ռուս ճանապարհորդներին խուրհուրդ է տվել այցելել նաև Հայաստան:

«Եվս մեկ ազատ վիզային և ջերմ ուղղություն՝ Հայաստան: Մոսկվայից Երևան ուղիղ չվերթն արժե 12 000 ռուբլի: Քաղաքի կենտրոնում տեղակայված երեքաստղանի հյուրանոցի երկտեղանոց համարում բնակությունը 3 գիշերակացի համար կկազմի 5800 ռուբլի: Արդյունքում ստացվում է 29 800 ռուբլի երկու անձի համար», - գրում է ռուսական պարբերականը:

Նշվում է նաև, որ առավել մատչելի գներով կարելի է այցելել Գյումրի, ուր կատարած ուղևորությունը կարժենա 23 700 ռուբլի:

Պարբերականը խորհուրդ է տալիս նաև Երևանից կամ Գյումրիից հասնել Սևանա լիճ, որն ամենամեծն է Կովկասում: