Բելգիայի վարչապետը Եվրամիությանը Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կոչ է արել
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը խոսել է Թուրքիայի հետ Եվրամիության ռազմավարական համագործակցության օգտին՝ ներկայումս «անիրական» անվանելով ԵՄ-ին երկրի անդամակցումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անհրաժեշտ է ռազմավարական համագործակցություն»,- ասել է Շառլ Միշելը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:
Վարչապետի խոսքով՝ բանակցություններն «ավելի բաց էին, քան ես ակնկալում էի», և «անհրաժեշտ է ավելի ակտիվ քննարկել մի շարք հարցեր և ավելի լավ համագործակցել»:
Պաշտոնյաներն ավելի քան մեկ ժամ քննարկել են տարածաշրջանում Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը, ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիայի խնդիրը, ԵՄ-ի հետ հարաբերությունները:
«Թուրքիայի հետ անհրաժեշտ է վարել բաց և ազնիվ քննարկում»,-բանակցությունների արդյունքներով ասել է Բելգիայի վարչապետը:










