ԻՊ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել: Այդ մասին պատմել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այդ մասին նա ասել է «Իսիկ-Կուլ-Հակաահաբեկչություն-2018» զորավարժությունների շրջանակում անցկացվող ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով՝ գրոհայինները նաև փորձում են ակտիվացնել տարածաշրջանում գտնվող «քնած խմբավորումներին»:
Իր հերթին՝ Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը նշել է, որ ահաբեկչական սպառնալիքները Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ երկրներում միայն ուժեղանում են և երկարաժամկետ բնույթ են ստանում:










