Հյուսիսային Կորեան առաջարկել է երկրներին միավորվել ԱՄՆ պատժամիջոցների դեմ

17:50 • 25.09.18

Հյուսիսային Կորեան առաջարկել է միջազգային իրավական համակարգ ստեղծել ամերիկյան պատժամիջոցները վերացնելու համար: Այդ մասին Վլադիվոստոկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջազգային իրավական համաժողովի ժամանակ ասել է ԿԺԴՀ Կենտրոնական դատարանի փոխնախագահ Ու Սան Չխոլը, հայտնում է lenta.ru-ն:

«Ամերիկյան պատժամիջոցների վերացումը դրական ազդեցություն կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների զարգացման և Կորեական թերակղզում կայունության և խաղաղության հարցում»,- ասել է նա:

Փհենյանի կարծիքով՝ հարկավոր է ստեղծել Միացյալ Նահանգներին հակազդելու միջոց՝ միջազգային իրավահավասարության և արդարության հասնելու համար: