Նոր Զելանդիայի վարչապետը դարձել է պատմության մեջ նորածնի հետ ՄԱԿ-ի ԳՎ այցելած առաջին ղեկավարը (լուսանկարներ)

10:36 • 25.09.18

Նոր Զելանդիայի վարչապետ Ժասինդա Արդենը դարձել է պատմության մեջ առաջին կին ղեկավարը, որը ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողով է գնացել նորածին դստեր հետ, գրում է The Guardian-ը:

Արդենը երեխայի հետ է ներկայացել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովին, որի մեկնարկից առաջ ուրախ խաղացել է փոքրիկի հետ, իսկ հետո ելույթ ունեցել հեղինակավոր ամբիոնից:

Մինչ վարչապետը ելույթ է ունեցել, նրա զուգընկերը՝ Քլարք Գեյֆորդը, պահել է երեք ամսական երեխային՝ Նիվ Տե Արոհային:

Հատկանշական է, որ Արդենը Նոր Զելանդիայից Նյու Յորք հասնելու համար երեխայի հետ 17 ժամ ինքնաթիռում է անցկացրել:

Նա մանրամասնել է, որ երեխայի խնամքով զբաղվում է առավելապես փոքրիկի հայրը՝ Գեյֆորդը:

Ի դեպ, վերջինս պատմել է, թե որքան մեծ է եղել ՄԱԿ-ի ԳՎ-ին մասնակցող ճապոնական պատվիրակության անդամների զարմանքը, երբ նրանք մտել են հանդիպման սենյակ ու այնտեղ տեսել նորածնի տակդիրը փոխող վարչապետին ու նրա կողակցին:

Հիշեցնենք, որ Արդենն իր առաջնեկին լույս աշխարհ է բերել հունիսի 21-ին: Դրանից վեց շաբաթ անց նա աշխատանքի է վերադարձել:

 

Image result for Jacinda Ardern makes history with baby Neve at UN general assembly

Image result for Jacinda Ardern makes history with baby Neve at UN general assembly

Image result for Jacinda Ardern makes history with baby Neve at UN general assembly