Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Ստեֆան Լյովենի հեռանալուն

20:15 • 25.09.18

Շվեդիայի ձախակենտրոն ուժերի ներկայացուցիչ վարչապետ Ստեֆան Լյովենը ստիպված կլինի հրաժարական տալ խորհրդարանի աջակցությունը կորցնելուց հետո:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, «Շվեդիայի դեմոկրատներ» կուսակցությունը, որը հայտնի է հակաիմիգրացիոն քաղաքականությամբ, համընդհանուր ընտրություններից շաբաթներ անց քվեարկել է վարչապետի հեռանալու օգտին: Լյովենի դեմ քվերակել է 204 պատգամավոր, կողմ՝ 142-ը:

Խորհրդարանի նախագահն այժմ պետք է վարչապետի նոր թեկնածուի առաջադրի: Ամենահավանական թեկնածուն, ըստ աղբյուրի, աջակենտրոն ուժերի առաջնորդ Ուլֆ Քրիստերսոնն է:

Ստեֆան Լյովենը, որը Սոցիալ–դեմոկրատների ներկայացուցիչ է, կկատարի վարչապետի պարտականությունները մինչև որ նրա հեռացման մասին որոշում ընդունվի: