Բելառուսում կահույքի գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
Բելառուսի Մոգիլյովի մարզում կահույքի գործարանում պայթյուն է որոտացել: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտնել է Բելառուսի արտակարգ իրավիճակների ծառայության Մոգիլյովի մարզի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վադիմ Վրուբլյովսկին:
Նրա խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել «Մոգիլյովդրև» գործարանում՝ ներկման խցիկում: Միջադեպի հետևանքով տուժել է վեց մարդ:
Հաղորդվում է, որ պայթյունի հետրանքով զոհեր չկան, իսկ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Ներկա պահին փորձագետները փորձում են պարզել միջադեպի բոլոր հանգամանքները:










