Հնդկաստանում ավիաուղևորը փորձել է օդաչուի խցիկ մտնել՝ հեռախոսը լիցքավորելու համար
Հնդկական IndiGo ավիաընկերության ներկայացուցիչները Մումբայի օդանավակայանում օդանավից դուրս են բերել հարբած ուղևորի, որն ինքնաթիռի թռիչքից առաջ փորձել է օդաչուի խցիկ մտնել՝ «հեռախոսը լիցքավորելու» համար, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Մումբայից Կալկաթա չվերթի ժամանակ: Ինչպես հայտնել է ավիափոխադրողի ներկայացուցիչը, երբ օդանավը պատրաստվել է թռիչքի, կատաղած ուղևորը փորձել է օդաչուների խցիկ մտնել՝ հեռախոսը լիցքավորելու համար:
Միջադեպից հետո տղամարդուն դուրս են բերել օդանավից ու տարել ոստիկանություն: Հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել:










